Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյանը երեկ խոստովանել է փաստեր, որոնց մասին տարիներ շարունակ բարձրաձայնում էր ընդդիմությունը. «Ժողովուրդ»

Մայիս 10,2018 11:17

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ չափազանց անկեղծ էր։ Այնքան անկեղծ, որ խոստովանել է շատ կարեւոր իրողություն, խոստովանել է փաստեր, որոնց մասին տարիներ շարունակ բարձրաձայնում էր ընդդիմությունը։

Եւ այսպես՝ խոսելով համաժողովրդական շարժման հաղթանակի մասին՝ ԱԳ փոխնախարարը հայտարարել է. «Ստեղծվել են լավ նախադրյալներ բոլոր ուղղություններով առաջընթացի համար, այդ թվում՝ արտաքին քաղաքականության, որովհետեւ կարծում եմ՝ այսօր Հայաստանի հետ ավելի շատ են հաշվի նստելու, քան նախկինում»։ Իսկ հարցին, թե կատարվածից հետո ի՞նչ է փոխվելու արտաքին քաղաքականության առումով, նա արձագանքել է. «Հիմնականում ամեն ինչ պահպանվում է, բայց կա մի շեշտադրում, որը կարեւոր է, ավելի արժանապատիվ։ Այ, դա ես արձանագրում եմ։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ պահպանվում է արտաքին քաղաքականության հավասարակշռված մոտեցումը, բայց կա մի գիծ, որ նա պետք է լինի ավելի արժանապատիվ, ավելի հետամուտ լինի, որպեսզի բոլոր հարաբերություններում լինի ե՛ւ հավասարություն, ե՛ւ մեր շահերի առաջ մղում, թե՛ երկկողմ հարաբերություններում, թե՛ բազմակողմ ֆորմատներում»։

Շավարշ Քոչարյանի խոսքերում որեւէ նորություն չկա։ Տարիներ շարունակ Հայաստանի հետ արտաքին քաղաքական ճակատում վաղուց հաշվի չէին նստում, եւ այդ մասին խոսվել է մշտապես։ Իշխանությունները հերքել են այդ մեղադրանքները՝ փորձելով հակառակ տպավորություն ստեղծել։ Մինչդեռ հիմա ԱԳ փոխնախարարը խոստովանում է այդ մասին, իհարկե, բավական մեղմ երանգավորմամբ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031