SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքի թիվ 33/1 տան հողամասում ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ՝ 62-ամյա Աշոտ Ասոյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր մասերին կան հարվածի հետքեր։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ա. Ասոյանին սպանել է հարազատ եղբայրը՝ 52-ամյա Արամ Ասոյանը, ով քննիչ Մուկուչ Ստեփանյանի որոշմամբ ձերբակալվել է։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում