Նկատի ունենալով վերջին շրջանում Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գագիկ Վաղարշակյանի հանրային սուբյեկտիվ, անհավասարակշիռ և անհիմն գնահատականները՝ առանց բուհի աշխատողների կարծիքների, դիրքորոշումների հետազոտման, Շիրակի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության խորհուրդը սույն թվականի մայիսի 9-ի արտահերթ նիստին որոշում է կայացրել դադարեցնել Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանն անդամակցումը:
Բռա՛վո, ՇՊՀ արհկազմակերպություն, Նոր Հայաստանի առաջին ծիծեռնակ:
*Ավտորիտար երկրներում, ինչպիսին նաև Հայաստանն էր, արհմիությունները չեն ծառայում են աշխատողներին ու նրանց շահերի պաշտպանությանը գործատուից, ավելին ծառայում են հենց գործատուին՝ ճնշելու աշխատողների որևէ ընդվզում անարդարության դեմ:
Այստեղ օրենսդրության խնդիր էլ կա: Կարծում եմ շուտով հնարավորություն կլինի այդ մասին բարձրաձայնելու: