Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Ռուսաստանը լուռ քինգմեյքերի դեր խաղաց Հայաստանի հեղափոխությունում. Reuters

Մայիս 09,2018 17:39

Հայաստանում կոռուպցիայի և քրոնիզմի դեմ շաբաթներ տևած բողոքն իր հանգուցալուծմանը հասավ երեքշաբթի, երբ ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, գրում է Reuters-ը:

Մաքրելով նախկին խորհրդային հանրապետությունների հայտնի ապստամբությունների, հատկապես 2014թ. Ուկրաինայի արյունոտ դեպքերի բորբոսը՝ Մոսկվան այս անգամ չկանգնեց իշխող վերնախավի թիկունքում և իրավունք չտվեց նրան ուժ կիրառել:

Ի տարբերություն Ուկրաինայի առաջնորդների՝ Փաշինյանն իր հերթին ասաց, որ որևէ ծրագիր չունի Հայաստանը հեռացել Մոսկվայի ուղեծրից, և որ քայլեր կձեռնարկի Ռուսաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու համար:

Փողոցում էլ Փաշինյանի համակիրներին խրախուսում էին օգտագործել միայն ազգային խորհրդանիշեր, ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ ապստամբները Մոսկվային բարկացրին Եվրամիության դրոշով:

Մյուս կողմից, համաձայն գործակալության անանուն դիվանագիտական աղբյուրների, Սերժ Սարգսյանն իր հերթին կապ է պահպանել Ռուսաստանի պաշտոնյաների հետ՝ ակնկալելով երկարաձգել իր իշխանությունը: Մասնավորապես, իր հրաժարականից 24 ժամ առաջ նա հեռախոսազրույց էր ունեցել Մոսկվայի պաշտոնյաների հետ, սակայն զրույցի բովանդակությունը աղբյուրները չեն հայտնել:

Այնուամենայնիվ, գործակալությունը փաստում է, որ Մոսկվայի ազդեցությունը ընդդիմադիր շարժման հաղթանակում միակ գործոնը չէ: Դրանում մեծ դեր են ունեցել նաև Սարգսյանի սխալ քայլերը և ցուցարարների եռանդը:

Գործակալությունը որևէ վկայություն չի գտել հայաստանյան իրադարձություններում Ռուսաստանի ակտիվ միջամտության վերաբերյալ: Եվ իսկապես, նման քայլի չդիմելու Մոսկվայի որոշումը արդեն բավարար էր հավասարակշռության նժարը հօգուտ ցուցարարների իջեցնելու համար, ինչի արդյունքում Ռուսաստանը դարձավ նախկին խորհրդային այդ հանրապետության փաստացի «քինգմեյքեր»՝ թագավորադիր, գրում է գործակալությունը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031