Հայաստանի Հանրապետության վարչապետ
պարոն Նիկոլ Փաշինյանին
Հարգարժան պարոն վարչապետ:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առիթով:
Բոլոր այն սկզբունքները, որոնք արտահայտել եք երկիրն արատավոր համակարգից ազատելու ուղղությամբ, միանշանակ հոգեհարազատ են մեզ, մեր ծրագրային դրույթներին և գործելակերպին: Պատրաստ ենք համագործակցել՝ այդ գաղափարները կյանքի կոչելու համար:
Մաղթում ենք Ձեզ քաղաքական կամք, եռանդ և խոհեմություն՝ ի նպաստ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնության, համերաշխության և զարգացման:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ
Արամ Գասպարի Սարգսյան