Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

Հայ դատի հանձնախումբը կոչ է արել աջակցել Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր»-ի 140 մլն դոլար դրամաշնորհով

Մայիս 09,2018 14:56

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին՝ խնդրելով աջակցել Հայաստանի խաղաղ, աննախադեպ և սահմանադրական իշխանափոխությանը՝ արագացված կարգով ընթացք տալով «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» կողմից Հայաստանին 140 միլիոն դոլար դրամաշնորհ տրամադրելու գործընթացին, որը կուղղվի գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, արվեստի և մաթեմատիկայի (STEAM) ոլորտներին: Նամակը հետևել է Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն:

««Հազարամյակների մարտահրավեր կորպորացիան» Հայաստանի ժողովրդավարական զարգացումների համար այս խճճված պահին կարող է կենտրոնական դեր խաղալ հայ-ամերիկյան հարաբերությունների այս նոր փուլում: Հենց այս ոգով էլ մենք խնդրանքով դիում ենք ձեզ՝ անհապաղ նախաձեռնելու քննարկում՝ Հայաստանի հետ նոր STEAM- ի վրա հիմնված համաձայնագրի վերաբերյալ»,- ասվում է Հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համփարյանի նամակում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031