Ստեփանակերտում մեկնարկել են Մայիսյան եռատոնին նվիրված տոնական միջոցառումները:
Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի մի շարք պետական և զինվորական բարձրաստիճան այրերի ու ստեփանակերտցիների ուղեկցությամբ Վերածննդի հրապարակից քայլերթով շարժվել են քաղաքային հուշահամալիր:
Հայկական երկու պետությունների բարձագույն ղեկավարները ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել քաղաքային հուշահամալիրում և Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին, որից հետո տեղի է ունեցել պաշտպանության բանակի պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը: Դրանից հետո երկու պետությունների ղեկավարները մեկնել են Շուշի:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ