Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարը 10 ժամանոց բրիֆինգ է պատրաստում պաշտպանության նոր նախարարի համար

Մայիս 09,2018 14:15

Այսօր պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած ասուլիսում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեցին իրականացվող ծրագրերի հետագա ճակատագրով: Հարցին, թե նոր կառավարության հետ կա՞ն ինչ-որ պայմանավորվածություններ կամ նախատեսվո՞ւմ են դրանց շարունակականությունն ապահովելու համար, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Մենք այժմ պաշտպանության նախարարության անձնակազմով անում ենք մի վարժություն, որը երբեւէ չի արվել եւ, դա ասում եմ, որպես պետական կառավարման համակարգում երկար տարիներ ծառայած մարդ: Մենք պատրաստում ենք մոտ տասը ժամանոց բրիֆինգ նոր նախարարի եւ իր թիմի համար՝ ըստ ուղղությունների, ըստ ծրագրերի: Ես հատուկ այդ ծրագրերի մասին չեմ խոսել նախընտրական արշավի ժամանակ՝ դրանք չշահարկելու նպատակով: Ես հայտարարել եմ՝ այդ ծրագրերի մասին, ապրիլ ամսվա ընտրություններից հետո հիմնականում Ազգ-բանակ համաժողովում, եւ դա արել եմ միտումնավոր, որովհետեւ դրանք վերկուսակցական ծրագրեր են»:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ դրանք մանրամասն քննարկել է խորհրդարանի բոլոր խմբակցությունների հետ. «Որովհետեւ, ես չեմ համարում, որ երկրի պաշտպանությունը պետք է լինի մեկ կուսակցության կամ մեծամասնության խորհրդարանական գործառույթը եւ այդ հարցում ակնկալում էի վերկուսակցական մոտեցում, որը միշտ չէ, որ ստանում էի խորհրդարանում, որի համար իմ ցավը կամ կարծիքն արտահայտել եմ հանրայնորեն: Եվ մնում եմ այդ կարծիքին, որ պատերազմող երկրում պետք է լինեն հարցեր, որտեղ հասարակությունն ունի կոնսեսուս, եւ այն միտված է դրական արդյունք գրանցելուն, ոչ թե չեղած տեղը խնդիր որոնելուն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031