Շուշիի ազատագրումը առանձնահատուկ օպերացիա էր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
«Մեր հինավուրց քաղաքի ազատագրման օպերացիան, որպես ռազմագիտության դաս, արձանագրված է, և այսօր ուսուցանվում է թե ինչպես կարելի է փոքր ուժերով անջատ-անջատ իրականացնել բավականին բարդ ու դժվարին խնդիր»,- նշեց Մ. Հակոբյանը:
Գլխավոր շտաբի պետի կարծիքով այս 26 տարվա պատմությունը ապացուցում է, որ հայկական զինված ուժերը ի վիճակի են ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը և այդ անվտանգության երաշխիքը տարեցտարի մեծանում է: «Ժողովուրդը կարող է վստահ լինել, որ անվտանգությունը միշտ ապահովված է լինելու»,-շեշտեց նա:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ