Եվրամիությունը խորապես ցավում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) դուրս գալու որոշման համար: Այս մասին ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ:
ԳՀՀԾ-ն միաձայն ընդունվել է 2016թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից:
«Քանի դեռ Իրանը շարունակում է հետևել ատոմային ծրագրի շուրջ իր ստանձնած պարտավորություններին… ԵՄ-ը հավատարիմ կմնա շարունակել միջուկային ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործումը»,- ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ