Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որն այսօր եկել էր Հաղթանակի զբոսայգի Շուշիի հաղթանակի առիթով շնորհավորելու եւ Հայրենական Մեծ պատերազմի առիթով զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու` լրագրողների հետ զրույցում շնորհավորեց հայ ժողովրդին՝ ասելով, որ ամերիկյան կողմը ոգեշնչված է մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններով ու պատրաստ է աշխատել ՀՀ նոր կառավարության հետ:
Դեսպանը կարեւորեց նաեւ, խաղաղ ընթացքն ու խաղաղ հանգուցալուծումը:
«Մենք բոլորի նման ոգեշնչված ենք, շարունակելու ենք մեր համագործակցությունը Հայաստանի հետ: Կարծում եմ, բոլորը համաձայն են, որ պետք է կառուցվեն նոր կամուրջներ, պետք է թուլացվի լարվածությունը կառուցելու նոր Հայաստանը, որի համար փողոց են դուրս եկել այդքան մարդիկ»:
Դեսպանը նաեւ ասաց, որ առաջիկա ամիսների ընթացքում կաշխատեն նոր կառավարության հետ, ԱՄՆ կառավարությունը կաջակցի կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության ամրապնդման եւ ազատ տնտեսություն ձեւավորելու հարցերում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
RM: “And again, congratulations to the Armenian people. They really really are a light for the World”.
ՌՄ. «Եւ կրկին, շնորհաւորանքներ հայ ժողովրդին: Նրանք, իրօք, ԼՈՅՍ են այս աշխարհի համար»:
/2:59/ https://www.youtube.com/watch?v=eZaVduqawQs
Բա՜, որ ասում եմ աշխարհը ցնցե՜լ էք (լաւ իմաստով) 🙂