Լրագրող Միխայիլ Լեոնտևը պարզաբանել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում Հայաստանում սկսված ընդդիմադիր շարժման մասին իր հայտարարությունը, որում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել հայերի մասին:
«Ես միանգամային օբյեկտիվ բաներ եմ ասել՝ իմ տեսանկյունից: Եթե ինչ-որ մեկը նեղանում է ճշմարտությունից, ես դիվանագետ չեմ, և ոչ էլ պաշտոնատար անձ: Համենայն դեպս, այս ռադիոկայանի եթերում ես հանդես եմ գալիս որպես դիսքլեյմեր՝ միայն իմ անունից: Դա իմ տեսությունն է: Այն բացառիկ չէ, դա, ի դեպ, Հայաստանի հետ կապ ունեցող բազմաթիվ մարդկանց, այդ թվում հայ քաղաքական գործիչների տեսությունն է: Եթե այն պոլիտկոռեկտ չէ, ապա ես չեմ էլ հավակնում այդ ժանրի շրջանակում լինել պոլիտկոռեկտ»,- ասել է Լեոնտևը:
Այնուամենայնիվ, նա հրաժարվել է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու փաստը՝ շարունակելով պնդել, որ ընդդիմադիր շարժումները Հայաստանում ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:
Հայաստանում իրավիճակը մեկնաբանող Լեոնտևի հայտարարությունից հետո ռադիոկայանի հասցեին բողոք էր ստացվել Ռուսաստանի հայերի միության անունից: Ի պատասխան՝ Լեոնտևը հայտարարել է, որ Հայաստանում որոշ քաղաքական գործիչների նկատմամբ իր վերաբերմունքը չի նշանակում անբարյացակամություն բոլոր հայերի նկատմամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Նայեք Անդրկովկասի քարտեզին, հիշեք Մեծ Թուրանը, փորձեք հասկանալ՝ Հայաստանը Ռուսաստանին պետք է, թե՝ ոչ … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան