Վաղ առավոտից էլ թավշյա հեղափոխության խորհրդանշական հագուստով բազմաթիվ քաղաքացիների կարելի էր տեսնել փողոցներում, խանութներում, աշխատավայրերում: Հեղափոխության սիմվոլներն օգտագործելու հանգամանքը մի քանի օր է՝ քննարկվում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
Այն միանշանակ չի ընդունվում, ոմանք նշում են, որ չի կարելի արժեքներն այսպես փոշիացնել՝ հեղափոխության սիմվոլները մի օգտագործեք փող աշխատելու նպատակով, իսկ կողմ արտահայտվողները հակադարձում են, որ այդտեղ որեւէ վատ բան չկա, ընդհակառակը՝ ավելի տարածում կստանա այս ամենը։
Եվ հետո՝ ցեղասպանության սիմվոլը կարելի է օգտագործել, հեղափոխությանը՝ ո՞չ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ