Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Պատրաստ է կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիր, որը սիրով կտրամադրեմ Նիկոլ Փաշինյանին»

Մայիս 09,2018 11:00

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ։

Առանձնակի շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար։ 1996-ից հետո եկած բոլոր վարչապետներին շնորհավորել եմ նշանակման կապակցությամբ և առաջարկել խորհրդատվական ցանկացած օգնություն՝ առանց հավակնությունների։

Այսօր անում եմ ավելին. պատրաստ է կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիր, որը սիրով կտրամադրեմ Նիկոլ Փաշինյանին առաջիկա 1-2 օրում։

Հեղափոխությունները միշտ ունենում են 2 մոբիլիզացնող նպատակ. «ընդդեմ» և «հանուն»: Ընդդեմը ստացվեց։ Մնում է հանունը։

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀՀ նախկին վարչապետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությանը
    ՀՀ Գլխավոր Դատախազին
    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին

    ԲԱՑ ՆԱՄԱԿ

    ՀՀ Սահմանադրության 28-րդ Հոդվածով սահմանված է. «Բոլորը հավասար են օրենքի առջև» Սահմանադրական նորմը: Միաժամանակ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 213-րդ Հոդվածի 1-ին կետով սահմանված է վաշխառության` որպես քրեական հանցագործութուն, հատկանիշները.
    Հոդված 213. Վաշխառությունը
    1. Վաշխառությունը՝ պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը, ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվել է մյուս կողմը…

    Քանի որ ՀՀ Սահմանադրության մեջ, ինչպես նաև ՀՀ օրենքներում «ՕՐԵՆՔՈՎ ՎԱՇԽԱՌՈՒ» կարգավիճակ չկա, ուստի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը` ներկայումս 24 տոկոս տարեկանը, գերազանցող չափով տոկոսներ ստանալը բոլոր սուբյեկտների` ներառյալ պետական և համայնքային մարմինների, բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և այլնի, համար պետք է համարվի վաշխառություն:

    Ելնելով վերոգրյալից խնդրում եմ.

    • ՀՀ Կենտրոնական բանկի միջոցով բացահայտել բոլոր տեսակի վարկերի համար գործող տոկոսադրույքները` ներառյալ վարկի սպասարկման, միանվագ և այլ վճարները, ինչպես նաև ուշացման համար նախատեսված տուժ ու տուգանքները, պահանջ ներկայացնել, որ դրանց հանրագումարը չգերազանցի ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը` տարեկան 24 տոկոսը, իսկ գործող վարկերի համար իրականացնել վերահաշվարկ:

    • Գործող բոլոր օրենքներում և այլ իրավական ակտերում, որտեղ նախատեսված է պատասխանատվություն` այդ թվում հարկերի և տուրքերի ուշացման համար սահմանված տուժ ու տուգանքներ, կատարվեն փոփոխություններ, որպեսզի դրանց չափը չգերազանցի ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը` տարեկան 24 տոկոսը:

    Մամիկոն Ստեփանյան /ստորագրություն/

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031