Շարժման առաջին իսկ օրերից ՀՀԿ-ից լուրջ արտահոսք է սկսվել. այս օրերին շատ-շատերը հրաժարվում են ՀՀԿ անդամությունից` պատռելով իրենց կուսակցական տոմսերը: Ավելին` առաջիկայում չի բացառվում, որ ՀՀԿ-ն հայտնվի ֆինանսական խնդիրների առաջ: Ի վերջո, մինչեւ հիմա ՀՀԿ-ն ֆինանսավորում էին պաշտոնյաներն ու հայտնի գործարարները, բայց նրանք հազիվ թե ֆինանսավորեն ՀՀԿ-ին, երբ տեսնեն, որ այն այլեւս իշխանություն չէ:
Դե յուրե իշխանությունից զրկվելուց հետո էլ ավելի մեծ թափով ՀՀԿ-ն կլքեն պետական աշխատողները, որոնց ժամանակին ստիպողաբար էին կուսակցականացրել, եւ որոնք դեռ երկմտում են՝ անե՞ն վճռական քայլը, թե՞ ոչ:
Միայն թե ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք հանգիստ են տանում կատարվածը. «Չեմ կարծում, որ մի քանի հազար անձ կուսակցության շարքերը կլքի: …Կարող է` գնան, կարող է` նաեւ գնան, ինչ-որ ժամանակ գա, նորից գան: Բայց կուսակցությունն ունի իր հզոր անդամները, որոնք մշտապես գործելու են եւ մնալու են կուսակցության մեջ»,- ասել է Գ. Սահակյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում