ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ռամկավար Ազատական կուսակցությունը Հայաստանում եւ Սփյուռքում գործող իր բոլոր կառույցների անունից ջերմորեն շնորհավորում եւ հաջողություններ է մաղթում պարոն Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Իրոք, ծանր բեռ եւ պարտավորություն, որի արդյունավորումից է կախված մեր ժողովրդի ու պետության անվտանգ, խաղաղ եւ բարօր կյանքը, պետական եւ ազգային բոլոր մարզերում մեր երկրի, ողջ հայության հետագա զարգացման ընթացքը։
Համաժողովրդական ոգեւորությունից, ինքնահիացումից եւ արդար հաղթանակի բերկրանքից սթափվելու ժամն է արդեն, տքնանքի, ուժերը լարելու, դիմանալու եւ դիմակայելու ժամը, ժամը իմաստուն եւ իմաստավորված աշխատանքի, որի միջոցով միայն պիտի կերտենք մեր մատաղ սերունդների ապագան։
Պատմական այդ լրջագույն առաքելության հաջողության համար ՌԱԿ-ը պատրաստակամ է Մայր հայրենիքում թե Սփյուռքում իր ողջ կարողականությունները միաձուլել հետագա օրերին կազմվելիք նոր կառավարության ջանքերին, ամեն գնով նպաստել երկրում ժողովրդավարության, արդարության, տնտեսության իսկական ազատականացման, արդյունաբերության, գյուղատնտեսության, առեւտրի, կրթության, մշակույթի եւ զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվելիք աշխատանքներին։
ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ ԳԵՐԱԳՈՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Յակոբ Ավետիքեան Վարդան Նազիրեան
Ատենապ Ատենապ