Ինչպես միշտ, փորձում եմ սթափ գնահատել իրավիճակը՝ առանց ավելորդ հրճվանքի, առանց չարախնդության եւ առանց արհեստական հոռետեսության՝ «միեւնույն է, բան չի ստացվի»:
Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը ներկա քաղաքական ճգնաժամի միակ բանական լուծումն էր՝ ցանկացած այլ լուծում կարող էր բարդացնել իրավիճակը: Իշխանության ռոտացիան նաեւ շանս է՝ լճացման եւ հուսահատության մթնոլորտը հաղթահարելու համար: Շանս է նաեւ այն առումով, որ լեգիտիմության բարձր աստիճանն իշխանության համար ստեղծում է ամրության որոշակի պաշար, որը նա կարող է պահպանել, բայց կարող է նաեւ կորցնել, ինչպես որ դա եղավ 90-ականների սկզբին: Հաշվի առնելով նաեւ այդ փորձը՝ ենթադրում եմ, որ փոփոխությունները պետք է անել արագ, քանի կա քաղաքացիների բարձր վստահությունը: Մի քանի ամսից, երբ մարդիկ գիտակցեն, որ դրախտում չեն հայտնվել, որեւէ բան փոխելու ձգտումը հանդիպելու է ավելի կոշտ դիմադրության:
(Ի դեպ, հին նոմենկլատուրայի դիմադրությունը նույնպես չի բացառվում, բայց այս պահին դա չի կարող որոշիչ գործոն լինել):
Եվ դարձյալ, ինչպես եւ նախորդ իշխանության, այդպես էլ այս՝ նոր իշխանության պարագայում ես կարեւորում եմ ոչ միայն վերեւից բարեփոխումներ իրականացնելու, այլեւ հասարակության ներքին բարեփոխման անհրաժեշտությունը: Այսօր շատ է խոսվում ատելության մթնոլորտի մասին, բայց եկեք արդար լինենք՝ այդ մթնոլորտը վերջին հեղափոխության ժամանակ չէ, որ ստեղծվել էր, այն միշտ կար, եւ խնդիրը իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-քաղաքացիներ հարաբերություններից դուրս է:
Մեր մշակույթի մեջ չկա անկեղծորեն կողքինի հաջողություններով ուրախանալու սովորությունը, եւ դա այդ մթնոլորտի առաջացման հիմնական պատճառներից մեկն է: Դուք պատկերացնո՞ւմ եք «միջին թվաբանական» հայ ընտանիք, որը սեղան է նստում եւ չի քննարկում ուրիշների հարստությունը, պաշտոնները, հաղթանակները մրցույթներում եւ այլն: Հետհեղափոխական շրջանում այդ զգացմունքները, բնականաբար, սրվում են՝ «եթե սրան գործից չհանեն, եթե սրան չդատեն, եթե սրան չգնդակահարեն, ուրեմն ամեն ինչ իզուր էր»: Մուռ հանելու համար բարենպաստ շրջան է:
Երկրորդ բանը, որը մենք պետք է հաղթահարենք, պատերնալիստական պատրանքներն են: Այսօր ինձ փողոցում մարդիկ հարցնում են՝ «գոնե Նիկոլը մի բան կկարողանա՞ անել»: Պատասխանում եմ՝ միայն Նիկոլը՝ ոչ, ոչ էլ նոր կառավարությունն իր կազմով: Եթե ամեն մեկս մեր կողմից չանենք, ոչ մի բան չի ստացվի: Նոր վարչապետն, օրինակ, ասում է՝ պահանջեք ՀԴՄ կտրոններ: Մենք կպահանջե՞նք:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Դուք պատկերացնո՞ւմ եք «միջին թվաբանական» հայ ընտանիք, որը սեղան է նստում եւ չի քննարկում ուրիշների հարստությունը, պաշտոնները, հաղթանակները մրցույթներում եւ այլ.
Այո, պատկերացնում եմ, այդ ամենը հնարավոր է եթե այդ ընտանիքը համոզված լինի որ ինքն ունի միանման հնարավորություններ եվ իմանա որ, այդ հարստություն, պաշտոն ունեցողները չեն օգտագործում այդ ամենը իր նման չունեցողներին նվաստացնելու եվ ավելի աղքատացնելու համար. Դեռ ընդհակառակը օգնում են չունեվորներին ճահճից դուրս գալու եվ եվ հասարակությանը համար շատ ավելի օգտակար մարդ դառնալու . Դա կոչվում է հասարակության առողջ մթնոլորտ.
Իհարկե ՀԴՄ չենք պահանջի ու չենք տա:
Հենց հարկայինը փորձումեր առևտրականներին բերի հարկային դաշտ միտինգներ են սկսվում նույն էսօրվա վարչապետն ու մյուս ընդդամիդրիներները պոպուլիզմի հետևից ընկած սկսում էին պաշտպանել հարկերից խուսափողներին:
Միշտա պետք հայտարարել: ժողովուրդ վճարեք հարկերը:
Հիմա ժողվուրդն ասելույա, հարկայինը մեզ քերթումեր տեռորեր անում, եթե հիմա ավելի շատ հարկ պիտի վճարենք էլ Նիկոլին ինչի ընտեցինք:
Մեր հիմնական բոլոր խնդիրները անշուշտ թէ նոյնը պիտի մնան, քանի որ կապ չունին քաղաքականութեան հետ: Սակայն եթէ այս ամէն տակնուվրայութեան պատճառով, հայութիւնը այժմ աւելի դրական տրամադրութեամբ պիտի դիմագրաւէ իր խնդիրները, այդ ալ վատ բան չէ… Միայն թէ, այդ տրամադրութիւնն ալ ժամանակաւոր չլինի: Եւ միայն պատերազմ չըլլայ: Մնացեալը՝ հաւաքական տենդոտ հայրասպանութեան հայկական տարբերակն է, որ շատ տեսած ենք այլազան ժողովուրդներու պատմութեան մէջ, գոնէ այստեղ բառացիօրէն մարդ չսպանեցին:
«գոնե Նիկոլը մի բան կկարողանա՞ անել»…
Դուխով, դավայ վլաստը… նա, խոխա, պերյոդ.
«Գեղի թարս աճած խըյարը՝ քաղաքում էլ ա խըյար…»