Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

«Ինձ պետք չի դուխ ցույց տալ, ես իմ դուխն ունեցել եմ ի սկզբանե»

Մայիս 09,2018 15:00

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մինչեւ ՀՀԿ-ի հետ կոալիցիա մտնելը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն հեղինակազրկված է, մտնում են կոալիցիա, որ երկրում բան փոխեն: Հետո, երբ ՀՀԿ-ականները, այսպես ասած, «հաշիվ էին պահանջել», մեղադրել էր լրագրողներին՝ իր խոսքերը համատեքստից դուրս ներկայացնելու մեջ: Քանի որ վաղը արդեն Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում ընտրելու են վարչապետ, եւ իշխանափոխություն տեղի կունենա, «Առավոտը» Ռուստամյանին հարցրեց՝ հիմա, երբ ՀՀԿ-ն իշխանություն չի, դուխով կարո՞ղ եք ասել, որ ՀՀԿ-ն վարկաբեկված է: Նա պատասխանեց. «Ես իմ ասելիքը դուխով ասել եմ ու կրկնել եմ: Լրագրողները որ ուրիշ ձեւով են ներկայացնում իմ ասածները, թող դուխ ունենան, ճիշտը խոսան լրագրողները: Ինձ պետք չի դուխ ցույց տալ, ես իմ դուխն ունեցել եմ ի սկզբանե:

Այսինքն՝ լրագրողները, որ աղավաղում են, մենք շտկում ենք, էդ ոչի՞նչ: Ես մի բան եմ ասում, վերնագիր են դնում բոլորովին այլ բան, ամոթ չե՞ն անում»: Ռուստամյանն ասաց, որ ինքն ասել է ու մի քանի անգամ էլ կրկնել է իր խոսքերը, բայց լրագրողներն են այլ կերպ ներկայացրել. «Ես կրկնել եմ, էդքան դուխ ունեցել եմ, չէ՞»: Մեր զարմանքին, որ լրագրողների՞ն եք դուխ չունենալու մեջ մեղադրում, Ռուստամյանը պատասխանեց. «Լրագրողները խաբել են, մոլորեցրել են՝ աղավաղելով իմ ասածը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

08.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031