Deadline-ի փոխանցմամբ՝ ամերիկացի դերասան, սցենարիստ եւ ռեժիսոր Սիլվեսթր Սթալոնեն վերադառնում է: Նա պատրաստվում է նկարահանվել Վիետնամի պատերազմի վետերանների մասին պատմող «Ռեմբո» ֆիլմի 5-րդ մասում: Աղբյուրի փոխանցմամբ, Սթալոնեն ներկայումս ծանոթանում է սցենարին, իսկ նկարահանումները կսկսվեն սեպտեմբերից: Ֆիլմի պրոդյուսերն է Ավի Լերները, որն աշխատել է նաեւ «Ռեմբո»-ի նախորդ 4 մասերի վրա:
Նկարահանվելիք ֆիլմում սցենարի համաձայն առեւանգում են Ռեմբոյի մտերիմներից մեկի դստերը, եւ գլխավոր հերոսը մեկնում է Մեքսիկա:
Հիշեցնենք, որ Ռեմբոյի առաջին մասը նկարահանվել է 1982-ին, ապա հաջորդ հատվածները 1988 եւ 2000 թվականներին:
Սիլվեսթր Սթալոնեն հայտնի է դարձել հատկապես ոչ միայն Ռեմբոյի կերպարով, այլեւ «Ռոկկի» սերիալով:
«Ռոկկի» ֆիլմի համար «Օսկարի» է ներկայացվել Լավագույն դերասան եւ Լավագույն սցենար անվանակարգերում, իսկ ֆիլմը ներկայացվել է Օսկարի 10 անվանակարգերում եւ ստացել Օսկար՝ Լավագույն ֆիլմի, լավագույն ռեժիսորի եւ Օսկար՝ լավագույն մոնտաժի համար անվանակարգերում, նաեւ Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 2008 թվականին հրապարակված, ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր՝ ըստ 10 ժանրերի, ցանկում 2-րդն է որպես սպորտային ֆիլմ։
Սեփ. լր.
«Առավոտ»
08.05.2018