Հայաստանում իրավիճակը նման էր սեղմված զսպանակի:
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Բեջանյանը նշում է .
«Վերջին տարիներին մարդիկ սպասում էին բարեփոխումների, բայց սոցիալական ծանր վիճակը միշտ չէ, որ բերում է հեղափոխության: Մարդիկ իրենց ճմլված էին զգում, անտեսված: Այ սա ամենավտանգավորն է: Բավական է մարդուն տալ հնարավորություն իր բողոքը ներկայացնելու»:
Պահը հասունացավ, առիթն էլ Սերժ Սարգսյանի խոստման խախտումն էր, երբ խոստացավ չղեկավարել երկիրը իբրեւ վարչապետ, բայց առաջադրվեց եւ ընտրվեց։
«Սահմանադրությունը սարքվեց մեկ անձի համար: Մեկ չէր ուզում, մեկ ուզում էր, կամ ասում էր, թե իբր ՀՀԿ-ն է ուզում: Այդ 55 հոգին ավելի կարեւոր էր, քան ժողովուրդը»:
Քաղաքացիական անհնազանդության շարժման առաջամարտիկները դարձան երիտասարդները։
«Երիտասարդները ծանրաբեռնված չեն բիզնեսով կամ այլ հոգսերով: Ավագ սերունդն ուներ մտավախություն, երիտասարդները կորցնելու ոչինչ չունեին»:
Երիտասարդները իրենց պիտանի զգացին եւ կարեւորեցին իրենց դերը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: