ԱԺ տնտեսական մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը համարում է նախընտրական ելույթ եւ տնտեսական ոլորտում նրա մատնանշած առաջնահերթությունների ու փոփոխությունների մասին չի շտապում գնահատականներ տալ:
«Կառավարության գործունեության ծրագիրն այն փաստաթուղթն է, որի վերաբերյալ արժե դատողություններ անել, որովհետեւ այն ելույթը, որ Նիկոլ Փաշինյանն ունեցավ, նախընտրական ելույթ էր, իր խորությամբ ու հիմնավորվածությամբ նույն փաստաթուղթը չէր:
Պետք է թիմ աշխատի, ներկայացնի կառավարության ծրագիրը»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացրեց այն առաջնահերթությունները, որոնք իր վարչապետ ընտրվելու դեպքում պատրաստվում է կյանքի կոչել տնտեսական ու մի շարք այլ ոլորտներում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ