Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Վաչե Գաբրիելյանը վարչապետին ներկայացրել է գագաթնաժողովի օրակարգային հարցերը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացումն ու անդամ պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ