«Հանրային հայացք՝ փակ աշխարհին» Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից ֆինանսավորվող, Հանրային լրագրության ակումբի և Հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրի ֆեյսբուքյան էջին վիրավորական ու հաշվեհարդար տեսնելու վերաբերյալ գրառումներ են ստացվել՝ ընդհուպ մինչև «գնդակահարության» սպառնալիք։
Հաշվի առնելով գրառման բովանդակությունում առկա կյանքի համար վտանգավոր սպառնալիքը, Հանրային լրագրության ակումբը, ինչպես նաև իր գործընկեր Հանուն հավասար իրավունքների կազմակերպությունները համապատասխան կառույցների ուշադրությունն են հրավիրում սույն հանգամանքի վրա, և կոչ անում, որ բռնության նմանօրինակ դրսևորումներն արժանանան համապատասխան գնահատականի։
Հույս ենք հայտնում, որ նման վիրտուալ հարձակումները կդիտարկվեն որպես պատասխանատվության ենթարկելի արարքներ։
Որևէ պարագայում և որևէ իրավիճակում բռնությունը, սպառնալիքն ու հաշվեհարդարի հեռանկարով վախեցնելը չեն կարող մնալ անպատիժ։
Սեդա Մուրադյան, Հանրային լրագրության ակումբ ՀԿ նախագահ
Գայանե Աբրահամյան, Հանուն հավասար իրավունքների ՀԿ նախագահ