«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան,
շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանի պատմության մեջ նոր էջ է բացվում, սա, անշուշտ, շատ կարեւոր իրադարձություն է մեր ժողովրդի եւ պետության կյանքում և շատ կարևոր հանգրվան է՝ մեր երկրում ժողովրդավարության կայացման ճանապարհին:
Ձեր հանդեպ հայ ժողովրդի ցուցաբերած բարձր վստահությունը վկայում է, որ ունեցած մեծ փորձառությունն ու քաղաքական գործչի լավ համբավը լավագույնս կարող է ծառայեցվել Հայաստանի առջեւ ծառացած օրհասական ու կենսական խնդիրների լուծմանը:
Մաղթում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք ի շահ մեր երկրի բարօրության: Վստահ եմ, որ Դուք լավագույնս եք կատարելու Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները: Ձեզ մաղթում եմ ուժ եւ եռանդ՝ այդ դժվար եւ պատվաբեր պարտականությունները կատարելիս»:
Կամչատկայի հայ համայնքի ղեկավար,
իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Խաչատրյան