Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտյանը ֆենոմենալ համարեց Փաշինյանի հաղթանակը

Մայիս 08,2018 19:33

«Մենք մեր քննադատություններով կօգնենք իշխանություններին», – այսօր արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ շեշտելով, որ իրենց համար արցախյան հակամարտության, զինված ուժերի թեման «սրբության սրբոց է»:

Արմեն Աշոտյանը ֆենոմենալ համարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը՝ բացատրելով, որ այդ կուսակցությունը չունի տարածքային կազմակերպություններ: Իսկ ֆենոմենը նա պայմանավորում է սկսված շարժման գործոնով:

«Ժամանակակից երկրներում գործընթացները հաճախ անձանց են բերում իշխանության, որոնք ոչ թե կուսակցության, այլ շարժման առաջնորդներ են», – ասաց Արմեն Աշոտյանը` հիշեցնելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի օրինակը:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց՝ այդ խոսակցությունները օդում պտտվող խոսակցություններ են. «Ամեն դեպքում, կա նոր վարչապետ, հաջորդ քայլը լինելու է կառավարության ձևավորումը, որից հետո խորհրդարանականների դատին կներկայացվի կառավարության ծրագիրը»:

Ըստ նրա՝ Հայաստանում քաղաքական դաշտը «տուրբուլենտության մեջ է». «Այդ քաղաքական տուրբուլենտությունը կարող է անկանխատեսելի ավարտ ունենալ կամ վերածվել ավելի լուրջ ցնցումների: Այդ պատճառով ես հույս ունեմ, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք պատասխանատու են երկրում ստեղծված իրավիճակի, ընդունվող որոշումների համար, կարող են այնպես անել, որ, այսպես կոչված, սիրո, համերաշխության հեղափոխությունը չմնա որպես գեղեցիկ լոզունգ, որին հավատացին հազարավոր մարդիկ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այ հենց դրա համար, որպեսզի այդ սերն ավելի ջերմ արտահայտվի, հարկ է մտաբերել նաև այդ “լոզունգի” մյուս կարևոր մասն, այն է՝ ամեն ինչ պետք է անել օրինականության սահմաններում: Օրինակ, Սահմանադրության 2-րդ հոդվածը տարիներ շարունակ ոտնատակ տվողների հանդեպ եթե չցուցադրվի անսահման օրինական “սեր”, ապա մեր երկիրն իրոք կհայտնվի անցանկալի ցնցումների գոտում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031