Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը շնորհավորել է Հայաստանի կառավարության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Յագլանդի խոսքով` Հայաստանի խորհրդարանի կողմից այս որոշումը ցույց է տալիս, որ իրենց օգնությամբ անցկացված սահմանադրական բարեփոխումները սկսել են կյանքի կոչվել։
Յագլանդը նշել է նաև, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է հետագայում էլ օգնություն ցուցաբերել Հայաստանի իշխանություններին մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատման ճանապարհին։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Իսկ ինչո՞ւ “Հայաստանի ժամանակաւոր (՞ ՞ ՞) կառավարութեան”:
Կարծում եմ, մեր միջազգային լուրերի պատասխանատուն հաշվի էր առել Նիկոլ Փաշինյանի բազմիցս արված այն հավաստիացումները, թե սա ժամանակավոր կառավարություն է: Սակայն դիտողությունը ճիշտ է՝ խմբագրեցինք: Հարգանքով