Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական միությունն ակնկալում է աշխատել Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության հետ. հայտարարություն

Մայիս 08,2018 16:49

Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի եւ ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանի համատեղ հայտարարությունը` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու առնչությամբ

Հայաստանի խորհրդարանը, ՀՀ Սահմանադրությանը համաձայն, ընտրեց Նիկոլ Փաշինյանին  որպես ՀՀ  նոր վարչապետ:

Եվրոպական միությունն ակնկալում է  աշխատել նրա եւ նրա կառավարության հետ, 2017 թվականի նոյեմբերին ստորագրված Եվրոպական միության եւ Հայաստանի միջև  «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» իրականացման ուղղությամբ՝ էլ ավելի ամրապնդելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև բարեկեցիկ և դիմակայուն երկիր ստեղծելու նպատակով՝  ի շահ ՀՀ բոլոր քաղաքացիների:

Այս կարեւոր նպատակների իրականացման գործում  շարունակում է ծայրաստիճան կարևոր մնալ  համապարփակ երկխոսությունը Հայաստանի  բոլոր շահագրգիռ քաղաքական կողմերի միջեւ՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031