Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Աստված տա, մեր մտահոգությունները փարատվեն»

Մայիս 08,2018 16:15

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում «բարի ցանկություն կար, որը տանում է դեպի երջանկություն», բայց` ինչպե՞ս պետք է հասնենք այդ ամենին, նա չի լսել: «Աստված տա, մեր մտահոգությունները փարատվեն»,- այսօր ԱԺ հատուկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Անկախ ՀՀԿ-ի քվեարկությունից, ըստ Էդուարդ Շարմազանովի, իրենց հավաքական կարծիքը Նիկոլ Փաշինյանի վարչապետության վերաբերյալ չեն փոխել. «Իրողությունների հետ հաշվի չնստելը կարող է հանգեցնել քաղաքական ճգնաժամի, իսկ քաղաքական ուժը, որն իրեն համարում է պետական գաղափարախոսության կրող, միայն վերմակն իր վրա գցելով չէ, երբեմն պետք է գնալ զիջումների` շատ լավ հասկանալով, որ դա է այս պահին իրական ճանապարհը»:

Լրագրողներից մեկը հարցրեց`իսկ ՀՀԿ-ն կպահպանի՞ մեծամասնությունը խորհրդարանում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Իսկ որեւէ մեկը կասկածո՞ւմ է»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031