Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը կմասնակցի մայիսի 14-ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այո, մենք ակնկալում ենք Հայաստանի մասնակցությունը, որը, անկասկած,շատ կարևոր մասնակից է, կարևոր գործընկեր»,- լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Պեսկովը նկատել է, որ նման միջոցառումներում, որպես կանոն, տեղի են ունենում երկկողմ շփումներ: Նա հույս է հայտնել, որ ով էլ ներկայացնի Հայաստանը, այդ շփումները կլինեն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ