Վարչապետի որոշումներ
ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Ալեքսան Հարությունյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Վլադիմիր Հակոբյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Վահե Ստեփանյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
2. Արթուր Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Միքայել Հարությունյանին ազատել գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
ԶՈՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով`
Զոյա Բարսեղյանին 2018 թվականի մայիսի 10-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ