Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Ակնկալում եմ, որ Ձեր գործունեությունը կառավարության ղեկավարի պաշտոնում կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, միութենական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, Անկախ Պետությունների համագործակցության, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերական փոխգործունեության ամրապնդմանը»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ