Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Իրական և բոլորին ծառայող հեղափոխությունը ոչ թե ավարտվում, այլ սկսում է իշխանության գալով»

Մայիս 08,2018 15:19

Արմեն Ռուստամյանի ելույթը ԱԺ-ում

Հարգելի խորհրդարան, Սա մեզ համար ըստ էության նոր ընտրություն չէ, այլ վերաքվեարկություն: Այդ իսկ պատճառով մեր դիրքորոշման մեջ բովանդակային առումով որևէ փոփոխություն չի կարող լինել:

Ավելին, մենք այսօր ոչ միայն սատարում ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այլ առաջադրել ենք նրան վարչապետի պաշտոնում:

Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, իհարկե, կարող էր տեղի ունենալ մեկ շաբաթ առաջ, բայց տեղի է ունենում մեկ շաբաթ ուշ, սակայն, ինչպես ասում է մեր ժողովուրդը, ուշ լինի՝ նուշ լինի: Հիմա այս ընտրությունը դարձել է հասունացած ու անհրաժեշտ:

Չեմ ուզում կրկնել մեր նախկին հիմնավորումները: Ուզում եմ հիշեցնել շարժման ղեկավարներին մի հայտնի ճշմարտություն, որ իրական և բոլորին ծառայող հեղափոխությունը ոչ թե ավարտվում, այլ սկսում է իշխանության գալով, նաև ավելացնել, որ հաղթանակ պահելը պակաս կարևոր չէ, քան հաղթանակին հասնելը: Սա է մեզ սովորեցնում հենց այսօրվա խորհուրդը:

Մենք միասին էինք և ազատագրեցինք Շուշին, միասին պետք է մնանք, որ պահենք Շուշին հայկական և ոչ միայն Շուշին, այլև այսօրվա արդեն 42000 քառ. կմ դարձած նոր Հայաստանն ու Արցախը: Մայիսը եղել է հայության հաղթանակների ամիսը, թող այս նոր հաղթանակը դառնա շարունակությունը հայ ժողովրդի հաղթաարշավի: Հաղթաարշավ, որի բերկրանքը մշտապես թող ուղեկցի մեր ժողովրդին:

08.05.2018թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031