Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, որոշել եմ հրաժարական տալ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»

Մայիս 08,2018 15:14

Սիրելի հայրենակիցներ.

Քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, որոշել եմ հրաժարական տալ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նախ, որ իմ քաղաքական թիմը հանդես է գալու որպես ընդդիմություն, և երկրորդ կարծում եմ, որ ՊՆ ղեկավարությունը պետք է ձևավորվի նորընտիր վարչապետի թիմից:

Անցնող մեկ տարվա ընթացքում պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ պաշտպանական ոլորտում բազմաթիվ բարեփոխումների ու նորարարությունների սկիզբ է դրվել: Դրանցից յուրաքանչյուրն ուղղված է ԶՈՒ արդիականացման և պետության պաշտպանական համակարգի ամրապնդման, զինծառայության նկատմամբ գրավչության բարձրացմանը, ռեսուրսների արդյունավետ ու նպատակային կառավարմանը: Յուրաքանչյուր նախաձեռնությամբ՝ որպես գերնպատակ մենք հստակ գիտակցել ենք պետության պաշտպանունակության և Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցում մեր անմիջական հանձնառությունը:

Հուսով եմ, որ ՊՆ նոր ղեկավարությունը կշարունակի արդեն իսկ սկսված ծավալուն բարեփոխումները՝ դրանք հասցնելով իրենց նպատակին: Ուրախ կլինեմ, որ նրանք կարողանան ավելին անել, քան մեզ հաջողվել էր կարճ ճամանակահատվածում:

Հարգարժան գեներալներ, սպաներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ,
Սիրելի զինվորներ,

Նախ ցանկանում եմ իմ խորին հարգանքն ու երախտիքը հայտնել Զեզ, Ձեր նվիրումի, Հայրենիքի առջև գիտակցված պարտքի, բարձր պրոֆեսիոնալիզմի ու նաև համատեղ իրականացրած դժվար, անտրտունջ և պատվաբեր աշխատանքի համար:

Այս ժամանակահատվածում ես ճանաչեցի մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշներով օժտված բարձրաստիճան զինվորականների, ՊՆ կենտրոնական ապարատի և համակարգի քաղաքացիական ծառայողների, Հայաստանի ու Արցախի սահմաններն անառիկ պահող, իրենց գործին անմնացորդ նվիրված՝ զինվորական ստորաբաժանումների բազմաթիվ հրամանատարների:

Որպես քաղաքացի, պատրաստ եմ ցանկացած հարցում լինել Ձեր կողքին՝ իմ քաղաքական փորձը, գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնելով մեկ ընդհանուր նպատակի:

Ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել ՀՀ պաշտոնաթող Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին վստահության և աշխատանքային գործունեության ընթացքում պաշտպանության նախարարությանը ցուցաբերած համակողմանի աջակցության համար: Շնորհակալ եմ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ համատեղ իրականացված արդյունավետ ու հետաքրքիր աշխատանքի համար:

Թող Աստված խաղաղ ու անվտանգ պահի մեր երկիրն ու ժողովրդին:
Շնորհավորում եմ Շուշիի փառապանծ հաղթանակի 26-րդ տարեդարձի առթիվ:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031