Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը «կողմ» քվեարկած պատգամավորներից էր նաեւ ՀՀԿ-ական օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում, Սամվել Ալեքսանյանն ասաց. «Ինչ եք ուզում, արեցի ընենց, ոնց որ ժողովուրդն էր ուզում»:
Aravot.am-ի հարցը`Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ պայքարելու է մենաշնորհների դեմ, ինքը պատրա՞ստ է իր բիզնեսը հանել ստվերից, Սամվել Ալեքսանյանն անպատասխան թողեց հարցը:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ