Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու և մեր ժողովրդին՝ Հայաստանի նորագույն պատմության մեջ նոր էջ բացելու կապակցությամբ։
Ծանր աշխատանքն իհարկե նոր է սկսվելու, և ես կարծում եմ, որ բոլորս՝ քաղաքական ուժերը, ներառյալ ընդդիմությունն իր մասով, անհատները, ժողովուրդը, պետք է մեր նպաստը բերենք, որ նոր իշխանությունը հաջողության հասնի։
Սա մեր նոր սերնդի, երիտասարդության կամարտահայտությունն է, և մենք պարզապես իրավունք չունենք թույլ տալու, որ այս սերունդը հիասթափվի։
Անձամբ ես ներդնելու եմ իմ փորձը, գիտելիքները, կապերը և բոլոր հնարավորությունները կողքից նպաստելու նոր կառավարության հաջողություններին։
Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ
Հայաստանի նախկին ԱԳ նախարար