59 կողմ, 42 դեմ ձայներով այսօր Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ:
Քվեարկությունից հետո Փաշինյանը պաշտպանության եւ անվտանգության ոլորտի ղեկավարների փոփոխություններ է նախատեսում:
ԵԱՏՄ-ի գագաթաժողովին, ինչպես վստահեցրեց Փաշինյանը, մասնակցելու է:
Կառավարության ծրագրի տապալում արդյոք նախատեսո՞ւմ է Փաշինյանը, այս հարցին վերջինս պատասխանեց. «Անկեղծ ասած, այդ մասին դեռ չեմ մտածել:
«Առաջին բանը, որով զբաղվելու եմ, դա մեր երկրի անվտանգության միջավայրի վերաբերյալ զինված ուժերի, ներքին անվտանգության մարմինների զեկույցը լսելն է»,-ասաց Փաշինյանը:
Հարցին, թե նոր կառավարության կազմից անուններ կարո՞ղ է հրապարակել, Փաշինյանը պատասխանեց, որ այդ ամենը տեղի է ունենալու քննարկումների արդյունքում, ինքը հիմա անուններ չի ասում: Փաշինյանն ասաց, որ բազմաթիվ թեկնածուներ են քննարկվել, որովհետև Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, պրոֆեսիոնալներ, որոնք պետք է անպայման մասնակցություն ունենան երկրի կառավարման գործում:
«Սուպերվարչապետական համակարգ Հայաստանում չպետք է լինի»,-ասաց Փաշինյանը:
Վաղը Փաշինյանը մեկնելու է Արցախ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ