Շնորհավորում ենք համայն հայությանը և Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու առթիվ:
Հիրավի նրա տիտանական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հայի մեջ սպանել ստրուկին, դեն նետել բույն դրած հոռետեսությունը և պարտվողականությունը՝ լցնելով այն «դուխով» և արդար ապագայի անկոտրում հավատքով:
«Շարժում-88» կուսակցությունը ՀՀ ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքը տեսնում է համազգային դժգոհությունը մերժած ցնծությունը ժողովրդավարական սկզբունքներով քաղաքական դաշտ տեղափոխելու, նոր ընտրական օրենսգրքով հնարավորինս կարճ ժամկետում Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման մեջ, երկիրը այդպիսով տանելով անվտանգության ամրապնդման և արդար Հայաստանի կերտման ճանապարհով՝ աշխարհում ձևավորելով յուրատիպ հայկական գործոն:
Կուսակցության վարչության նախագահ
Է. Աղաբեկյան