Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատագրվեցին» ոստիկանը, դպրոցի տնօրենը, համայնքի ղեկավարը». Լենա Նազարյան

Մայիս 08,2018 13:49

«Իմ քայլը» համաժողովրդական շարժումը ցույց տվեց, որ ՀՀ-ում բոլոր փոքր ու մեծ պայքարների ոչ մի զոհ, ոչ մի ազատազրկում եւ ոչ մի կորուստ անհետեւանք չեն եղել:

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո նման համոզմունք հայտնեց «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը: Իր ելույթում նա մատնանշեց. «Հիշենք «Էլեկտրիկ Երեւանը», «Թեղուտը», «Թռչկանը», որոնք փորձ էին: Դրանք վերածվեցին փորձի եւ մարտավարության»:

Նազարյանի խոսքով՝ «Իմ քայլը» ժողովրդական շարժման շնորհիվ «ազատագրվեց» ոստիկանը. «Նա այլեւս չստիպված չի լինի կատարել ապօրինի հրամաններ: Ազատագրվեց դպրոցի տնօրենը, որն այլեւս ստիպված չի լինի ուսուցիչներին ստիպել ձայներ հավաքագրել ընտրությունների ժամանակ: Ազատագրվեց նաեւ համայնքի ղեկավարը, որն այլեւս ստիպված չի լինելու լինել կուսակցական այն բանի համար, որ մարզպետն իր համայնքին լավ աչքով նայի: Ազատագրվեցին հուսահատության կապանքներում գտնվողները»:

Լենա Նազարյանը համոզմունք հայտնեց, որ ժողովրդական շարժումը դեռ շատ անելիքներ ունի. «Ընտրատեղամասերում չպետք է լինի ընտրակեղծարարություն, իսկ բուհերում՝ կուսակցականացում: Հեղափոխությունը պետք է շարունակվի եւ ավելի մեծ թափ առնի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031