«Այսօր առավոտյան մի փոքր խուճապ կար, օրացույցը նայեցի, ոչ աշխատանքային օր չգտա»,- այսօր ԱԺ հատուկ նիստում խմբակցության անունից ելույթում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ շնորհակալություն հայտնելով պատգամավորներին, որ չանսալով հորդորներին գործադուլի մասին՝ եկել են աշխատանքի, թե չէ հակառակ դեպքում այլ պատկեր կունենայինք:
Բաղդասարյանը հորդորեց պատգամավորներին, որ միայն իրենց քաղաքական ուժի անունից խոսեն:
Նա ասաց. «Մեր դիրքորոշման, մեր կարծիքների մեջ որեւէ փոփոխություն չկա, այն, ինչ ասել եմ նախորդ հանդիպման ժամանակ՝ ելույթում, այն, ինչ ասել եմ ճեպազրույցներում, ինչ ասել եմ տարբեր ելույթների ժամանակ, մեր խմբակցության դիրքորոշումը պետք է կրկնեմ նույնը»: Նա ասաց, որ ՀՀԿ-ից 10+1 ձայն ՀՀԿ-ից կքվեարկեն Փաշինյանի օգտին եւ Փաշինյանը կընտրվի 57 կողմ ձայներով: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց 59 ձայներով:
Նա հորդորեց, որ այն ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք կողմ են քվեարկելու, չանձնավորեն նրանց, որովհետեւ սա քաղաքական որոշում է եւ նրանց փոխարեն կարող էին լինել ուրիշները:
Վահրամ Բաղդասարյանի ելույթի մանրամասները՝ ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ