ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո այսօր ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը: «Նոր էջ ենք բացում: Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքական թիմը, որը պարտավորություն է ստանձնելու ՀՀ հասարակության առաջ, ամենայն պատասխանատվությամբ զբաղվելու է խնդիրներով, որոնք թվարկվեցին Նիկոլ Փաշինյանի ելույթում: Կփորձենք նեցուկ լինել»,-վստահություն հայտնեց պատգամավորը:
Արարատ Զուրաբյանը մատնանշեց, որ «փակ քննադատության» երեւույթը ՀՀ-ում պետք է բացառվի. «Կարծում եմ՝ Փաշինյանը եւ իշխանության եկած նրա քաղաքական թիմը պետք է ամեն ինչ անեն, որ բաց խոսքը մշտապես կյանքի իրավունք ստանա: Խոսքը քաղբանտարկյալների մասին է, նրանց պետք է շատ շուտ ազատ արձակել: Բացի այդ, մեկ քաղաքական վտարանդի ունենք, որին պետք է շուտ վերադարձնել Հայաստան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ