«Մենք, համապատասխան, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել ենք մի քանի անգամ: Եվ հիմնականում, նախապայման որ ասել եմ, հիմա որ 1/3-րդ պիտի ձայներ տա, մենք մեր ձայները տվել ենք: Մենք Նիկոլ Փաշինյանի հետ նախապայմանով չենք խոսել: Հանդիպել ենք, քննարկել ենք, բայց ասենք, թե ինչից կարելի է սկսել»,-այսօր Ազգային Ժողովում հատուկ նիստից առաջ այսպես պատասխանեց Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով մեր այն հարցին՝ արդյոք նոր կառավարությունում Ծառուկյանի գլխավորած խմբակցությունը նախարարական պաշտոններ կունենա:
Այս պահին ԱԺ-ում ՀՀ վարչապետի ընտրությունն է, միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:
Մանրամասն՝ տեսանյութում
Արդյոք պատրա՞ստ է ներդրումներ անել Փաշինյանի վարչապետության օրոք, այս հարցին ի պատասխան էլ Գագիկ Ծառուկյանն ասաց՝ պատրաստ է, բայց ոչ այն ծավալով, ինչը նախկինում՝ նախընտրական շրջանում խոստանում էր:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ