Այսօր խորհրդարան է եկել աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Նա Հայաստան է ժամանել երեկ, իսկ այսօր խորհրդարանում ևս կաջակցի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:
Լրագրողների հետ զրույցում Սերժ Թանկյանն ասաց, որ 2015 թվականին տեղի ունեցած համերգի ժամանակ դեռ Հանրապետության հրապարակում ինքը տեսել է այն պայծառ երիտասարդությանը, հույսը եւ լավ ապագայի նկատմամբ հավատը: Երեկ էլ Հանրապետության հրապարակում ինքը զգացել է այդ լավատեսությունն ու էներգիան: Դեռ 2015-ին է հասկացել, որ այդ ժպիտներն ու էներգիան դրական են գեներացվելու, բայց որ այսքան շուտ, իր համար էլ մի փոքր անսպասելի է եղել: Լրագրողները հետաքրքվեցին առաջիկա համերգից: «Հիմա, հենց Ազգային ժողովի մեջ համերգ տալո՞ւ եմ: Չէ»,- ասաց նա:
Այլ մանրամասները`տեսանյութում
Իսկ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյան էլ ասաց, որ այսօրվա քվեարկության առումով դրական սպասելիքներ ունի եւ, որ «հաղթելու է ժողովուրդը»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սերժ Թանկյանին հորդորում եմ Հայաստանումտիրող սիրո և համերաշխության մթնոլորտը փոխանցի ԱՄՆ-ի իշխանություններին և հասկացնի նրանց,որ աշխարհի բոլոր ժողովուրդները ապրելու իրավունք ունեն՝նրանք ցանկանում են դա թե ոչ:Թրամպին,ԱՄՆ ժողովրդին հորդորի,որ ցանկացած պետության ժողովուրդ ինքը պետք է որոշի ում ընտրի իշխանություն,ինչպիսի հասարակարգ ստեղծել և ում հետ համագործակցել….:Թե չէ իրենց աչքի գերանը չեն տեսնում,ուրիշների փուշն են մատնացույց անում….