«Նրանք, ովքեր նման բաներ են ասում, հիմարություն են ասում: Բացառված է Հովիկ Աբրահամյանը, Ռոբերտ Քոչարյանը «Բարգավաճի» հետ կապ ունենան»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ հատուկ նիստից առաջ ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Պատասխանելով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն, ըստ լուրերի, մտադիր է Ծառուկյանի միջոցով վերադառնալ, վերջինս բացառեց:
«Նրանք կարող են, ասենք, կուսակցությունները բացել, մասնակցել: Իմ սկզբունքը ծանոթ բարեկամով չի»: Դիտարկմանը, որ փեսաները կուսակցության անդամներ են, Ծառուկյանն արձագանքեց. «Իմ փեսաների ցավը տանեմ, ամենաշատ ձայնն են բերել»:
Իր խնամի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ էլ, Ծառուկյանը վստահեցրեց, մեկ տարի է չի հանդիպել:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ