Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյանը ում բարեւեց ԱԺ-ում, ում՝ ոչ

Մայիս 08,2018 12:10

Այսօր ԱԺ հատուկ նիստն է, որտեղ քննարկվում է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը:

Նիկոլ Փաշինյանը, մտնելով ԱԺ նիստերի դահլիճ, ձեռքով սկսեց բարեւել որոշ պատգամավորների: Մասնավորապես, նա մոտեցավ եւ սեղմեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի ձեռքը, իսկ նրանց կողքին նստող Գալուստ Սահակյանին՝ ոչ: Պարզ չէր՝ դա արվեց հատո՞ւկ միտումով, թե նրա համար, որ Գալուստ Սահակյանը դեռ չէր հասցրել տեղավորվել ու կարծես «պատրաստ չէր» բարեւելու:

Հետո իր տեղից իջավ եւ Փաշինյանին բարեւելու համար մոտեցավ Գագիկ Ծառուկյանը: Փաշինյանը բարձրացավ նաեւ ԱԺ նախագահությանը բարեւելու՝ Բաբլոյանին, Արփինե Հովհաննիսյանին ու Էդուարդ Շարմազանովին:

Նիստին գրանցվել է 100 պատգամավոր: Նիստի մեկնարկին նաեւ շնորհավորեցին Շուշիի ազատագրման տոնը՝ ծափերով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031