Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է բարելավված պայմաններով վարկային գիծ թոշակառուներին

Մայիս 08,2018 12:08

ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակային տարիքի հաճախորդներին առաջարկում է օգտվել հատուկ իրենց համար մշակված “Վարկային գիծ թոշակառուներին” պրոդուկտից: Վարկային գծի համար, որից կարող են օգտվել Բանկի թոշակառու հաճախորդները, գործում են բարելավված պայմաններ՝ 0%* տարեկան տոկոսադրույք և մարման պարզեցված մեխանիզմ:

Վարկային գիծը թոշակառուներին տրամադրում է ՀՀ դրամով` գործող թոշակային քարտին: Վարկային գծի պայմանները հետևյալն են.

-վարկային գիծը տրամադրվում է մինչև 78 տարեկան թոշակառուներին;

-վարկային գծի առավելագույն գումարը՝ յուրաքանչյուր կենսաթոշակառուի կենսաթոշակի եռապատիկը;

-վարկային գծի առավելագույն ժամկետը՝ 18 ամիս ;

-ամսական միջնորդավճար՝5% վարկային գծի գումարից;

-քարտի սպասարկում և կանխիկացում ՎՏԲ-Հայաստան Բանկի և ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատներից՝ անվճար:

Վարկային գիծը ստանալուց հետո վերջինիս մարումներն իրականացնելու համար չկա անհրաժեշտություն այցելելու Բանկի մասնաճյուղեր, քանի որ մարումները (թոշակի գումարից 7%-ի չափով) կիրականցվեն ավտոմատ եղանակով` գանձվելով թոշակառուի քարտին մուտքագրվող ամենամսյա թոշակի գումարից:

Վարկավորման հատուկ պայմանների և մարման պարզեցված սխեմայի շնորհիվ “Վարկային գիծ թոշակառուներին” պրոդուկտն ունեցավ բավականին մեծ պահանջարկ:

* Վարկի փաստացի տոկոսադրույք` 19.5%:

“Վարկային գիծ թոշակառուներին” պրոդուկտի մարման պայմանների և սակագների ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքից կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031