Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ալեքս Հոլդինգին» կոշտ մեթոդներով չեն մասնատի կամ ոչնչացնի։ Այդ դեպքում, ո՞րն է Փաշինյանի խոստման իմաստը. «168 ժամ»

Մայիս 08,2018 12:01

Նիկոլ Փաշինյանի գլխավոր խոստումներից մեկը վերաբերում է հենց մենաշնորհների վերացմանը։ Նա երեկ էլ վերահաստատեց, որ իր ընտրվելուց հետո մենաշնորհներ չեն լինի։ Սակայն այստեղ ձևակերպումների մեջ շատ զգույշ է պետք լինել, որպեսզի վաղը Փաշինյանից չպահանջեն մի բան, ինչը նա չէր կարող անել։

Տեսեք, Հայաստանում մենաշնորհ ասելով՝ շատերն առաջին հերթին նկատի ունեն շաքարի շուկան։ Ըստ ՀՀ օրենսդրության չափանիշերի՝ շաքարավազի շուկայում մենաշնորհ չկա. դե յուրե Հայաստան շաքար են ներկրում մոտ 2 տասնյակ ընկերություններ։ Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգին» բաժին է ընկնում ներկրվող շաքարի մոտավորապես 97%-ը։ Բոլորը հասկանում են, որ սա փաստացի մենաշնորհ է, սակայն օրենքի խախտում չկա։

Օրենքը փոխելը ժամանակ է պահանջում։ Ուրեմն՝ ի՞նչ է անելու Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ փաստացի մենաշնորհը վերացնելու համար։ Միակ ձևն այդ ընկերությունը մասնատելն է, որի հնարավորությունը, սակայն, ՀՀ օրենսդրությունը չի տալիս։ Ներկայիս օրենսդրությունը պատիժ է սահմանում միայն գերիշխող դիրքի չարաշահման համար։ Անօրինական մեթոդներով էլ դա անելն անընդունելի է։

Սրան էլ գումարենք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է՝ քաղաքական և ՏՆՏԵՍԱԿԱՆ վենդետաներ չեն լինելու։ Այսինքն՝ «Ալեքս Հոլդինգին» կոշտ մեթոդներով չեն մասնատի կամ ոչնչացնի։ Այդ դեպքում, ո՞րն է Փաշինյանի խոստման իմաստը։ Նա խոստանում է, որ մայիսի 8-ից սկսած՝ ով ինչ ցանկանա, կարող է ներկրել՝ առանց որևէ խոչընդոտների, շաքար, բանան, վառելիք և այլն։

Այսինքն՝ Փաշինյանի կառավարությունը ոչ թե վերացնելու է փաստացի գոյություն ունեցող մենաշնորհը, այլ վերացնելու է այն պայմանները, որոնք նպաստում են մենաշնորհի ձևավորմանը՝ լծակների օգտագործում, ահաբեկում, անհավասար մաքսազերծման պայմաններ, և այլն։ Սակայն արդեն գոյություն ունեցող մենաշնորհի խնդիրը չի լուծելու։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031