Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծաղրանկարների երթ՝ Հանրապետության հրապարակում. «Քննադատելու ենք նաև նոր իշխանություններին»

Մայիս 08,2018 11:57

Այս պահին Հանրապետության հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքված՝ սպիտակ վերնազգեստներով: Հրապարակում տեղադրված են մոնիտորներ, որոնցով քաղաքացիները հետևելու են ՀՀ ԱԺ՝ ժամը 12.00-ին մեկնարկելիք նիստին:

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից մեկնարկեց նաև Ծաղրանկարների «երթ»: Այն կազմակերպել է «Մեդիալաբ» խմբագրություն-լաբորատորիան:

«Մեդիալաբ» խմբագրություն-լաբորատորիայի տնօրեն Մարիաննա Գրիգորյանի բնութագրմամբ՝ սա անցած փուլին հրաժեշտ է: Հարցին՝ նոր պերսոնաժների սղություն չի՞ լինի, Մարիաննա Գրիգորյանը պատասխանեց. «Պերսոնաժների պակասի մտավախություն չունենք, թեև շատ վառ կերպարներ կային»:

Նա նշեց, թե տարիներ շարունակ փորձում էին քննադատական մոտեցմամբ, ծաղրանկարների ուժն օգտագործելով իրենց աշխատանքն անել, որ վերջիվերջո հրաժեշտ տան Խորհրդային Միությանը. «Չէինք սպասում, որ դա կլինի հիմա: Բայց իրականում ֆանտաստիկ էր այն, ինչ եղավ: Մարդիկ գիտակցեցին և հասկացան, որ իրենց իրավունքները պետք է պաշտպանեն, և ժողովրդի կամքը պիտի իրականանա: Ուրախ եմ, բայց դա չի նշանակում, որ մենք մեր աշխատանքը չենք շարունակելու և չենք քննադատելու իշխանություններին: Իհարկե, հույս ունենք, որ քիչ աշխատանք կունենանք: Մենք մնալու ենք մեր դիրքերում և շարունակելու ենք անել այն, ինչ անում էինք»:

Հարցին՝ իսկ Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարները տարածելո՞ւ են, Մարիաննա Գրիգորյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանին արդեն նկարել էինք անցյալ տարիներին, և նա այն եզակի քաղաքական գործիչներից է եղել, որ հումորով է ընդունել և տարածել մեր ծաղրանկարները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031