Լրահոս
Օրվա լրահոսը

Գլենդելի քաղաքապետ. «Մարդիկ հանկարծակի սկսել են Հայաստանի ապագայի նկատմամբ լուրջ հույսեր կապել, իսկ դա ներգաղթի նախադրյալ է». «Հայկական ժամանակ»

Մայիս 08,2018 11:47

Գլենդելի վերընտրված քաղաքապետ Զարեհ Սինանյանն արդեն մի քանի օր է՝ Հայաստանում է։ Նա Հայաստան է ժամանել՝ տեսնելու հաղթանակի դե յուրե ամրագրումը։

– Պարոն Սինանյան, երբ սկսվեց շարժումը, ի՞նչ ելք էիք կանխատեսում։

– Ճիշտն ասած, շարժումը սկսվելուց առաջ ես գիտեի, որ այս քայլարշավն է լինելու, ես գիտեի, որ Նիկոլ Փաշինյանը փողոց է դուրս գալու։ Իմ ակնկալիքները մոտավորապես միջին հայ մարդու ակնկալիքներ էին, այսինքն շատ քիչ բան էի ակնկալում։ Շատ ուրախ եմ, որ այդ հարցում սխալվել եմ, ինչպես ուրախ է ողջ հայ ժողովուրդը՝ 99 տոկոսը։ Իրոք, այս անգամ ստացվեց, հրաշքի պես մի բան տեղի ունեցավ։

Իհարկե, եթե դնում, վերլուծում ես պատճառները, ամեն ինչ տրամաբանական է թվում, բայց մեկ ամիս առաջ ոչ մի բան տրամաբանական չէր թվում, անգամ քայլարշավը թվում էր թե հոգու ճիչ էր ընդդիմության կողմից եւ, ամենայն հավանականությամբ, պսակվելու էր անհաջողությամբ։

– Թավշյա հեղափոխությունից հետո ներգաղթ հնարավո՞ր է ակնկալել, ի՞նչ եք կարծում։

– Դժվար է նման կանխատեսում անել, բայց մի բան կարելի է հստակորեն արձանագրել, որ թավշյա հեղափոխության արդյունքում մարդկանց մեջ հոգեբանական հսկայական հեղափոխություն է տեղի ունեցել։ Առաջին հեղափոխությունը հոգեբանական է, ինչպես Հայաստանում, այնպես էլ Գլենդել քաղաքի շատ եւ շատ հայերի սրտերում հույս է առաջացել, լույս է բացվել, մարդիկ հանկարծակի սկսել են Հայաստանի ապագայի նկատմամբ լուրջ հույսեր կապել, իսկ դա ներգաղթի նախադրյալ է եւ առանց դրա, իհարկե, ներգաղթի մասին անհնար է խոսել։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031