Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսեյ Մալաշենկո. «Նոր իշխանությունը չի կարող կտրված լինել նախորդ իշխանություններից և աշխատել ԵԱՏՄ-ում». «168 ժամ»

Մայիս 08,2018 11:35

Ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ դժվար է գուշակել, թե ինչ որոշումներ կկայացվեն Երևանում և Մոսկվայում։ «Կարծում եմ՝ Հայաստանում նոր իշխանությունները հին իշխանությունների հետ պետք է համաձայնության գան այս հարցի շուրջ, քանի որ նուրբ հարցեր են ի հայտ գալիս։ Նոր իշխանությունը չի կարող կտրված լինել նախորդ իշխանություններից և աշխատել ԵԱՏՄ-ում, որը բարդ ավանդույթներ ունեցող կառույց է, և որում լուրջ փորձառություն ունի նախորդ նախագահը։ Գուցե այդ

համաձայնությունը կայանա ներկայիս նախագահի և ընտրվելիք վարչապետի միջև։ Դժվար է ասել, բայց այս հարցը համատեղ լուծելու կարիք կա, որից ընտրվելիք ոչ մի գործիչ ընդդիմությունից չի կարողանա ըստ հավուր պատշաճի աշխատել ԵԱՏՄ-ում՝ առանց հաշվի առնելու նախորդ փորձը։ Թե ինչպիսի տրամադրվածությամբ այս հարցին կվերաբերվեն Հայաստանի ներսում, դժվար է ասել, պետք է փորձեն համատեղ լուծել նման հարցերը»,- ասաց Ալեքսեյ Մալաշենկոն։

Ըստ նրա, Հայաստանի եվրասիական գործընկերները ժամանակավոր կաշխատեն նրա հետ, ում կորոշեն Հայաստանի ներսում։ Մալաշենկոյի խոսքով, դրա կարիքը կլինի այն դեպքում, երբ վարչապետ դառնա Փաշինյանը, և կարիք լինի, որպեսզի նա որոշակի պատրաստվածություն անցնի մինչ ԵԱՏՄ աշխատանքներին պաշտոնապես միանալը։

«Կարծում եմ՝ Հայաստանի բոլոր գործընկերների դիրքորոշումը հավասարակշռված է, ուստի սպասել, որ Փաշինյանին չեն ընդունի կամ խնդիրներ կստեղծեն, պետք չէ։ Ես կասեմ, որ շատ ավելին կախված է ներհայաստանյան զարգացումներից ու կոնսենսուսից»,- նշեց Մալաշենկոն։ Նրա կարծիքով, վարչապետին ժամանակավորապես կարող է փոխարինել նախագահը կամ որևէ այլ գործիչ, որը չի փոխվելու Կառավարության հրաժարականի դեպքում։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031