Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զարուհու ձախողման պատճառը, ըստ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի, ագրեսիան էր, ի հակադրություն որի՝ Նիկոլը սեր ու հանդուրժողականություն էր քարոզում. «Հրապարակ»  

Մայիս 08,2018 11:30

«Երկիր ծիրանիի» կոյուղաջրերի ակցիայից հետո հասարակության համակրանքն այդ կուսակցության ու հատկապես երեք կանանց

նկատմամբ մեծացավ։ Աջակցության կոչեր եղան նաեւ Սփյուռքից։ Բայց ո՛չ Փոստանջյանի հետեւորդների թիվն ավելացավ, ո՛չ ակցիաներն արդյունք տվեցին։ Ընդհակառակը՝ դրանք գնալով մարեցին։

Այն, ինչ չստացվեց Զարուհի Փոստանջյանի մոտ, հաջողեց Նիկոլ Փաշինյանին։ Կոյուղաջրերի ակցիայից մեկ ամիս էլ չէր անցել, երբ Նիկոլը համաժողովրդական շարժման անկասելի ալիք բարձրացրեց։

Զարուհու ձախողման պատճառը, ըստ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի, ագրեսիան էր, ի հակադրություն որի՝ Նիկոլը սեր ու հանդուրժողականություն էր քարոզում։ «Նիկոլ Փաշինյանը հավատում էր իր գործին անվերապահորեն։ Նա բացարձակ նվիրումով էր մտել ասպարեզ։ Նրա գործողությունների մեջ ագրեսիա չկար։ Նա չէր վտանգում մարդկանց կյանքն ու առողջությունը։ Երգ ու պարով, բանաստեղծությամբ էր լցրել փողոցներն ու հրապարակը»,- ասաց նա։

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031